Նոր Զելանդիայի վարչապետը առաջարկել է տնտեսությունը վերակառուցելու համար քառօրյա աշխատանքային շաբաթ սահմանել

Նոր Զելանդիայի վարչապետը կորոնավիրուսի ֆոնին առաջարկել է տնտեսությունը վերակառուցելու համար քառօրյա աշխատանքային շաբաթ սահմանել: 
Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը՝ հղում տալով վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերին: 
Վարչապետ Ջասինդա Արդերնը հայտնել է, որ երկրի սահմաններն օտարերկրացիների համար շարունակում են փակ մնալ, ինչի պատճառով առավել տուժում է զբոսաշրջային ոլորտը: Նա նաև առաջարկել է աշխատանքային գրաֆիկին վերաբերող այլ ճկուն քայլեր ձեռնարկել ներքին զբոսաշրջությունը խթանելու համար:
Նրա խոսքով՝ մարդիկ ճամփորդելու մեծ ցանկություն ունեն, սակայն այդ հարցում նրանց խանգարում է աշխատանքային խիտ գրաֆիկը, զբաղվածությունը:
Քառօրյա աշխատանքային շաբաթից բացի վարչապետն առաջարկել է ավելացնել տոնական կամ ոչ աշխատանքային օրերի թիվը:

Քաղաքականություն