Սառը զենքը եւ գողոնը՝ մեքենայում. 2 երիտասարդներին բերման են ենթարկել

Մայիսի 19-ին, ժամը 04.40-ին, Բաղյան փողոցից, սառը զենք կրելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկվել 24-ամյա երկու երիտասարդ: Մեքենայի սրահում հայտնաբերվել է կռփազենք: Մեքենայատերը հայտնել է, որ կռփազենքը ձեռք է բերել «Վերնիսաժ» տոնավաճառից:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նրանք նույն օրը գողություն են արել Ն. Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Նիսան» մակնիշի մեքենայից:

Դատարանի որոշմամբ խուզարկվել է նրանց մեքենան. սրահից հայտնաբերվել են «Նիսանի» թափարգելների 4 նիկել, 1 կռփազենք, 6,5 սմ եւ 21 սմ երկարության շեղբով դանակներ:

Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:

Քաղաքականություն

Պատահարներ