Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանից ժամանած բեռնատարի վարորդի մոտ

Վրաստանի Իմերեթի մարզի Զեստափոն քաղաքում 29-ամյա տղամարդու մոտ կորոնավիրուսի է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է «Эхо Кавказа» ռադիոալիքի կայքը, տղամարդը բեռնատարի վարորդ է, որը Վրաստան է ժամանել Հայաստանից և գտնվել է ինքնամեկուսացման մեջ:

Միևնույն ժամանակ Новости-Грузия պարբերականը, հղում անելով Իմերեթի մարզի նահանգապետ Զվիադ Շալամբերիձեին, հայտնում է, որ երիտասարդը վիրուսի հատատումից հետո նախորդ գիշեր Զեստափոնի հիվանդանոցից տեղափոխվել է Քութայիսի հիվանդանոց: Նշվում է, որ բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում:

Ինչպես փոխանցում է World News-ը, Շալամբերիձեի խոսքով՝ վարորդի հետ շփում ունեցած բոլոր անձանց ինքնությունն արդեն պարզվել է: Նա շփում է ունեցել իր ընտանիքի հետ, մի քանի մարդ ևս հաղորդակցվել են նրա հետ, երբ նա ժամանել է Զեստափոն: Այդ բոլոր մարդիկ գտնվում են ինքնամեկուսացման մեջ:   

Քաղաքականություն