91 տարեկան Սրբուհի տատիկը բուժվել է կորոնավիրուսից և դուրս գրվել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն լուսանկարներ է տարածել՝ կից գրելով.

«Սրբուհի տատիկն է` 91 տարեկան։ Նա այսօր դուրս գրվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։ Սրբուհի Մուրադյանը բուժկենտրոն էր ընդունվել նոր կորոնավիրուսով, ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70%֊ը։

Նա իր խորին շնորհակալությունը հայտնեց բուժանձնակազմին` մաղթելով, որ վիրուսը շուտ անհետանա աշխարհից»:

Քաղաքականություն

Պատահարներ