Վանաձորում 2-րդ հարկից ընկած 9-ամյա երեխայի վիճակը կայունացել է

Վանաձորում 2-րդ հարկից ընկած 9-ամյա երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կայունացել է։ Երեխայի առողջության մեջ նկատվում է դրական դինամիկա: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Վանաձորի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից ընկած 9-ամյա երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կայունացել է, առողջության մեջ նկատվում է դրական դինամիկա: Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնեմ, որ 2-րդ հարկի պատուհանից ընկնելուց հետո երեխային տեղի ԲԿ-ում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել, որից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով երեխային տեղափոխել էին Երևան: Առկա էր համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա և մի շարք այլ վնասվածքներ»,-գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղարը։

Քաղաքականություն

Պատահարներ