Հնարավոր է գնանք խորը սորտավորման. Արսեն Թորոսյան

«Հնարավոր է գնանք խորը սորտավորման»,- «ՀՀ առողջապահական քաղաքականությունը կորոնավիրուսային համավարակի պայմաններում» թեմայով առցանց քննարկման ժամանակ նման բան ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա մանրամասնեց, որ այդպիսի բան արվում է նաև պատերազմի ժամանակ, բուժման վերցնում են այն վիրավորներին, որոնք փրկվելու շանս ունեն։

«Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպի պահպանման պայմաններում դրան գնանք։ Բայց ամեն ինչ անում ենք, որ չգնանք։ Օրինակ, նոր մահճակալներ ենք ավելացնում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն, կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում մահացել է 74 մարդ, ևս 28 կորոնավիորւսով հիվանդ մահացել է այլ հիվանդություններից։ Թորոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ 100-ից ավելի մարդու վիճակը գնահատվում է ծանր։

Քաղաքականություն

Պատահարներ