Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը հանդիպել են

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նշել.

«Աշխատանքային առաջին հանդիպումս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ էր: Կարծում եմ՝ խորհրդանշական լինելուց բացի, այն նաև կարևոր ուղերձ էր: Համոզված եմ, որ համազգային ջանքերով մեզ կհաջողվի իրականություն դարձնել հայոց հզոր, զարգացած ու միացյալ հայրենիք ունենալու երազանքը»:

Քաղաքականություն

Պատահարներ