«Ով Շուշիի «քյաբաբնոցում» մի կտոր հաց կերավ, դարձավ Շուշիի ազատագրման հերոս. ծնունդդ շնորհավոր, ՀԵՐՈ՛Ս»

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Էս տարիներին քանի ասֆալտի գեներալ ու դոշին հերոսի մեդալ խփած զինվորի հաց գողացող տեսանք, Հրազդանի ձորում, Եղեգնաձորի սարերում Արցախյան կռվի «թեժ» մասնակցության ֆեյք կինոբեմականացումներ տեսանք, ով Շուշիի քյաբաբնոցում մի կտոր հաց կերավ, դարձավ Շուշիի ազատագրման հերոս։ Ու, ցավոք, ֆեյք հերոսների ժամանակները չեն անցնում։

Ծնունդդ շնորհավոր ՀԵՐՈՍ»:

Նշենք, որ այսօր հայազգի ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ծննդյան օրն է:  Արկադի Տեր-Թադևոսյան ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին  Թբիլիսիում։

Քաղաքականություն

Պատահարներ