Պապիկյանը կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ տեղեկացնել, որ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են:

Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:

Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը` իհարկե խստիվ պահպանելով անվտանգության կանոնները»:


 

Քաղաքականություն

Պատահարներ