ՔԿԾ աշխատակիցներն այս պահին «Աստղիկ» բ/կ-ում են. ցանկանում են Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխել. պաշտպան

Քրեակատարողական ծառայության աշխատակիցներն այս պահին «Աստղիկ» բժշկական կենտրոնում են՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մանրամասնել է, որ ցանկանում են նրան տեղափոխել, չնայած որ վերջինս գտնվում է բուժման մեջ. «ՔԿԾ ծառայողներն այստեղ են Քրեակատարողական բժշկության կենտրոնի բժշկի ուղեկցությամբ, եկել են այն տրամադրվածությամբ, որ Գագիկ Խաչատրյանին տեղափոխեն այն դեպքում, երբ նա հիվանդանոցից դուրս գրված չէր, եւ տեսնելով, որ մենք այդ խնդիրը բարձրաձայնում ենք՝ ժամերի ընթացքում պարզվեց, որ առկա է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշում, որի հիման վրա էլ հիվանդանոցը ստիպված նրան դուրս գրելու որոշում կայացրեց»:

Թե ինչ հիմնավորումներ է ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրենը, պաշտպանը չգիտեր, ասել է՝ որոշումը իրենց դեռ չի տրամադրվել. «Բայց փաստ է, որ բուժող բժիշկն է որոշում՝ բուժման կարիք կա թե ոչ, ու հանկարծ պարզվում է, որ կենտրոնը որոշում է կայացրել, որ պիտի տեղափոխվի առանց դուրսգրման»: 

Քաղաքականություն