ՏԵՍԱՆՅՈՒԹ. ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի բնակավայրերում․ մարզպետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավելի բնակավայրերում։
Հիմնականում վնասվել են սեփական տների և բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր. մարդկային զոհեր չունենք։
ԱԻՆ-ի ծառայողները և համայնքապետարանների ներկայացուցիչները, կոմունալ ծառայությունների անձնակազմերն այս պահին իրականացնում են մաքրման, էլեկտրական միացումների վերականգման և վնասների գնահատման աշխատանքներ։
Վնասներ կրած համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձևավորել հանձնաժողովներ և գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան»։

 

 

Նշենք նաև, որ ուժգին քամու հետևանքով վնասվել է Գյումրիի Շիրակացի փողոցի 66 շենքի տանիքը։ Քամին պոկել է տների տանիքներ, արմատախիլ արել ծառեր։
 

Քաղաքականություն

Պատահարներ