Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 4249-ի

Թուրքիայում մայիսի 21-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 27 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։

Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում կատարված 33․633 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 961 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 27 դեպք, ապաքինման՝ 1․003 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 114.990 մարդ, իսկ 820 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 153․548, մահվան՝ 4․249 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 1․729․988-ի։


 

Քաղաքականություն