96-ամյա Սերյոժան բուժվել է կորոնավիրուսից

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ իրենց կենտրոնից դուրս է գրվել 96-ամյա Ստեփանյան Սերյոժան: Հաղորդագրության մեջ նշված է, որ նա բուժկենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուս ախտորոշմամբ, չուներ այլ հիվանդություն: 

«Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց` սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,- տուն գնալիս ասել է Սերյոժա պապիկը: 


 

Քաղաքականություն

Պատահարներ