Բրազիլիան հայտնվել է երկրորդ հորիզոնականում. COVID-19

Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 330 890-ի: Այս մասին են վկայում Բրազիլիայի Առողջապահության նախարարության և Ջոն Հոփկինսի համալսարանի տրամադրած տվյալները։ Բրազիլիայում մահվան դեպքերի թիվը 1 օրում ավելացել է 1001-ով՝ հասնելով 21 048-ի։ 

Կորոնավիրուսով վարակվածների թվով Բրազիլիան աշխարհի երկրների շարքում երկրորդն է՝ առաջ անցնելով Ռուսաստանից (326 448)։ Այդ ցուցանիշով երկիրը զիջում է միայն ԱՄՆ-ին (1 600 782)։ Միայն վերջին 1 օրում երկրում ի հայտ է բերվել վարակման 20․8 հազար նոր դեպք, ինչը նոր ռեկորդ է դարձել։  Լատինաամերիկյան երկրների շարքում Բրազիլիան վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարն է։ Երկրում վարակի տարածման էպիկենտրոնը Սան-Պաուլու նահանգն է՝ համանուն մայրաքաղաքով։ Այնտեղ կա 76․8 հազար վարակակիր, մահվան դեպքերից ավելի քան 5700-ը բաժին է ընկնում այդ նահանգին։ Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ Հարավային Ամերիկան, մասնավորապես Բրազիլիան, դարձել են պանդեմիայի նոր էպիկենտրոն։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ