Դոնալդ Թրամփը 3 ամսվա աշխատավարձը նվիրաբերել է դեղամիջոցի մշակմանը. COVID-19

Ըստ Worldometer-ի տվյալների՝ երկրում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1,645,094 դեպք, մահացել է 97,647 մարդ։ 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թվականի առաջին եռամսյակի իր աշխատավարձը՝ 100 հազար դոլար, փոխանցել է երկրի առողջապահության նախարարությանն ու սոցիալական ծառայություններին։ Միջոցները կուղղվեն կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի մշակմանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակինենին։ Մարտի սկզբին հայտնի էր դարձել, որ Թրամփը 2019 թվականի չորրորդ եռամսյակի աշխատավարձը նվիրաբերել է կորոնավիրուսի դեմ պայքարին։  Նշենք, որ երեկ Թրամփը նահանգային իշխանություններին հորդորել էր անհապաղ բացել եկեղեցիները։ 


 

Քաղաքականություն