Հայաստան ժամանողները ստանում է ինքնամեկուսացման ծանուցագիր. ԱԱՏՄ

Պարետի որոշման համաձայն` ՀՀ սահմանային անցման բոլոր կետերում երկիր մուտք գործող բոլոր ուղևորներն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ստանում են անհատական պաշտպանության միջոցներ` նոր դիմակներ և ձեռնոցներ։  Տեսչական մարմնի մասնագիտական թիմերը դիմավորում են երկիր մուտք գործող յուրաքանչյուր անձի` ջերմաչափելով և կասկածելի ախտանշանների արտաքին զննում իրականացնելով։ 
Ներկայում ՀՀ ժամանող ամեն ոք ստանում է ինքնամեկուսացման ծանուցագիր ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական կետերում, ստորագրում է այն ու պարտավոր է պահպանել դրանով սահմանված կանոնները։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ