Խոշոր վթար Արցախում․ երկու մարդ մահացել է, երկուսը՝ վիրավոր

Արցախում՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին երեկ խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։ 

«Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին իրար են բախվել  «ՎԱԶ-2121», «ԲՄՎ-520» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ-520»-ի 1941թ ծնված ուղևորը և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի 1953թ ծնված վարորդը բուժհաստատություն տեղափոխելու ճանապարհին մահացել են, իսկ «ԲՄՎ-520» ավտոմեքենայի 1973թ ծնված վարորդը և «ՎԱԶ-2121»-ի ավտոմեքենայի 1980թ ծնված ուղևորը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու շրջբուժմիավորում։ 

Դեպքի վայր է մեկնել Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնի քննիչը։  

ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ»,- ասվում է ՔԿ հղորդագրությունում։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ