Մոսկվայի «Ալֆա բանկում» տղամարդը պատանդներ էր վերցրել. սպառնում էր պայթեցնել շենքը

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի «Ալֆա բանկում» պատանդներ վերցրած տղամարդը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին՝ հղում անելով ՆԳՆ գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցչին: Կասկածյալի հետ արդեն քննչական գործողություններ են իրականացվում: 
Հանցագործը, պատանդ էր վերցրել հինգ մարդու  և սպառնում է պայթեցնել բանկը: Հանցագործը, նախնական տվյալների համաձայն, պատանդ է վերցրել առնվազն հինգ մարդու Մոսկվայի «Ալֆա բանկի» գրասենյակում և սպառնում է պայթեցնել բանկը: Իրավապահները բանակցություններ էին վարում չարագործի հետ: Դեպքի վայրում էր Ռուսաստանի Գվարդիայի հատուկ արագ արձագանքման ջոկատը: 
Մոսկվայի տրանսպորտի տեղեկատվական կենտրոնը հաղորդել է տարածքում երթևեկության արգելափակման մասին: Որոշ տվյալներով՝ տղամարդն աշխատակիցներից խոշոր գումար է պահանջել ու բանկի մասնաճյուղում գրություն թողել․ «Ինձ ձեզնից ոչինչ պետք չէ, միայն ճշմարտություն»։ 
Բացի այդ, նա պահանջել է բանկ բերել Օլգա Բուզովային։ Հանցագործի խոսքով՝ նա ուզում էր զրուցել երգչուհու հետ, քանի որ վերջինս նրանից «ինչ-որ բան է գողացել»։ Հայտնի է, որ բանկի աշխատակիցներին այնուամենայնիվ հաջողվել է բարեհաջող լքել տարածքը հետնամուտքով, պատանդ է մնացել միայն մեկ այցելու։ 







 

Քաղաքականություն

Պատահարներ