Սթափության և զգոնության կոչ. Սիսիանում վարակը մեծանում է. ՔՊ անդամ

ՔՊ անդամ Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կից գրառմամբ․ «Սթափության և զգոնության կոչ եմ անում բոլոր սիսիանցիներին ‼️ Սիրելի սիսիանցիներ, նախնական տեղեկություններով Սիսիանում առկա է կորոնավիրուսի մի քանի տարբեր օջախներ և վարակը մեծանում է։ Խնդրում եմ բոլորիդ` եղեք հնարավորինս ուշադիր, տանից դուրս եկեք խիստ անհրաժեշտության դեպքում, կրեք դիմակ և ձեռնոց, պահպանեք սոցիալական հեռավորությունը։ Այսպես շարունակվելու դեպքում, Սիսիանը ամբողջությամբ կմեկուսացվի։ Մտածեք ձեր և ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Նկարը Երևանից է` Կարեն Պողոսյանի ֆեյսբուքյան էջից»։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ