ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավիավթար Պակիստանում. զոհվել է 97 մարդ. կան փրկվածներ

«Պակիստանի միջազգային ավիաուղիների» Airbus A-320  ուղևորատար ինքնաթիռի վթարի զոհն է դարձել 97 մարդ։ Դեպքը տեղի է ունեցել երեկ, Կարաչիի մոտ։ Ինքնաթիռը թռիչքը սկսել էր Լահորից։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է պակիստանյան Սինդ նահանգի առողջապահական մարմնի քարտուղար Միրան Յուսուֆը։  Նա նշել է, որ ինքնաթիռում գտնվել է 99 մարդ, որից 2-ը ողջ են մնացել։ Ներկա պահին նույնականացվել է 19 դի։ Յուսուֆը հստակեցրել է, որ բոլոր զոհերը եղել են ինքնաթիռում։ Բնակելի տներից, որոնց վրա ընկել էր ինքնաթիռը, զոհեր չկան։ 
Ինքնաթիռում եղել է 91 ուղևոր, անձնակազմի 8 անդամ։  Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ կարող էր լինել տեխնիկական խոտանը կամ բախումը թռչունների հետ։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ