Վթար Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհին․ կա զոհ

Մայիսի 23-ին` ժամը 02:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին. կա տուժած: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: 

Պարզվել է, որ Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ղ․, ծնված 1978 թ․) բախվել է կամրջի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ 

 



Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Տեղեկությունը՝ shamshyan.com-ի

Քաղաքականություն

Պատահարներ