Առինջ գյուղի ճանապարհին բախվել են Opel-ն ու ավազով բարձված КамАЗ-ը. վերջինս կողաշրջվել է. Shamshyan

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Ջրվեժ-Գետարգել գյուղամիջյան ճանապարհի Առինջ գյուղի վարչական տարածքում բախվել են КамАЗ և Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով ավազով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է:

 

 

Քաղաքականություն