Բռնություն ոստիկանության Կապանի բաժնում. Ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ կատարվում է ծառայողական քննություն

168.am-ի տեղեկություններով, լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, որոնք այժմ գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։

 

Լրատվամիջոցին հաջողվել է պարզել նաև, որ այդ չորս անձի ձերբակալման հիմնական նպատակը հետագայում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունքներ կորզելն է։ 

Ձերբակալվածներից մեկը, ում քիչ առաջ ազատ են արձակել, պարզվում է՝ սխալմամբ է տարվել ոստիկանանական բաժանմունք: Քաջարանի քաղաքացի Նվեր Խաչատրյանը սխալ բերման ենթարկվելուն զուգահեռ ենթարկվել է նաև բռնության: Կայքը քաղաքացու մտերիմների կողմից ստացել է լուսանկարներ, որոնցից ակնհայտ է դառնում, թե ինչպես են նրա հետ վարվել ոստիկանական բաժանմունքում:

 

Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։

 

Լուսանկարները՝ 168.am

Քաղաքականություն

Պատահարներ