Կապանում Ոստիկանության շենքի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում են Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին

Կապանի Ոստիկանության դիմաց իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ոստիկանությունը գործողությունների է պատրաստվում։ Ոստիկանության մոտ հավաքված Կապանի բնակիչները պատրաստվում են մինչև վերջ գնալ և հորդորում են ոստիկանությանը գործողություններ չձեռնարկել։ 

 

Քաղաքացիները կոչ են անում կապանցիներին միանալ իրենց պայքարին, ինչպես նաև պահանջում են Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանից գալ և պատասխան տալ ոստիկանության կողմից, իրենց բնորոշմամբ, անարդարությունների և գործադրված բռնության համար:

Քաղաքացիները պահանջում են մարզպետից բացի իրենց պատասխաններ տա նաև փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, որովհետև, ըստ իրենց, այս ամենը կազմակերպված է հենց իր կողմից: Քաղաքացիները հնչեցրին նաև քաղաքական հայտարարություն. «Նարեկ Բաբայանը պետք է հեռանա»:

 

Տեսանյութը՝ Нвер Зеля օգտատիրոջ ՖԲ էջից: 

Քաղաքականություն

Պատահարներ