Օրվա լրահոս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսեց Կորոնավիրուսի նոր բռնկման մասին։

 

Վարչապետը հայտնեց, որ ՏՄՊՊՀ-ն վարույթ է սկսել, դիմակի շուկայում հնարավոր չարաշահումների վերաբերյալ կանի եզրակացություն։ 

Սրճարանները, ռեստորանները, գեղեցկության սրահները կամ այլ օբեկտներ անմիջապես կփակվեն հակահամաճարակային կանոները խախտելու դեպքում: 

 

Առեւտրի բնագավառում բոլորը պիտի կրեն դիմակ, հակառակ դեպքում տուգանվելու են: Մեքենաներում՝ թե վարորդները, թե ուղեւորները, եթե անգամ նույն ընտանիքի անդամներ են, պիտի կրեն դիմակներ: Եթե դա խախտվի եւս տուգանվելու են: 

 

Դեպքերի աճի հիմնական պատճառը արդյունաբերական ձեռնարկություններն են, մեր դեպքերի 75 և ավելի, նույնիսկ 80 տոկոսն արձանագրվում է արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման ոլորտներում։ 

 

Վարչապետը նշել է, որ դեպքերի մեծ մասն արձանագրվել է բանկային համակարգում, թիրախում գտնվել են այն մարդիկ, որոնք կառավարության հակաճգնաժամային 9-րդ ծրագրով օգնություն են գնացել ստանալու։ Իսկ բանկերը միշտ չէ, որ հետեւել են համապատասխան կանոններին։

«Օգնությունը ստանալու համար այդ մարդիկ պետք է գնային բանկեր եւ հիմա ստացվում է, որ մեր օգնություններով մենք մարդկանց օգնել ենք նաեւ վարակվել»,-նշել է նա։ Փաշինյանը նշել է, որ իրավիճակը բարդանում է, եւ պետք է խստագույնս հետեւել պարետի սահմանած կանոններին։

 

Վարչապետի խոսքը ստորև ներկայացված տեսանյութում:
 

Վերջին նորություններ