Նոր մանրամասներ Կապանից. ոստիկանությանը չի հաջողվում համոզել հավաքվածներին բացել ճանապարհը

Ֆեյսբուքյան օգտատեր Նվեր Զելա-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության Կապանի բաժանմունքի մոտ, փակել են ճանապարհը:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ սխալմամբ ոստիկանության Կապանի բաժին բերված քաղաքացին ենթարկվել էր բռնության: 

 

Նաև հայտնել էինք, որ ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանապետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է կատարվում:

 

Հավաքվածների պահանջն է, ազատ արձակել ձերբակալվածներին, հակառակ դեպքում նրանք պատրաստվում են նստել տարածքում եւ բողոքի ակցիան շարունակել նստացույցով: 

Քաղաքականություն

Պատահարներ