5․5 միլիոն մարդ վարակված է կորոնավիրուսով

Կորոնավիրուսի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է 5,500,607 մարդ, ապաքինվել է 2,302,069-ը, մահացել՝ 346,721։ Ներկայում աշխարհում կա 2,851,817 ակտիվ դեպք։ Ըստ Worldometer-ի տվյալների՝ վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է․ այնտեղ գրանցվել է վարակման 1,686,436 դեպք։ 

Առաջին հնգյակում են նաև Բրազիլիան (365,213), Ռուսաստանը (344,481), Իսպանիան (282,852), Մեծ Բրիտանիան (259,559)։ 

COVID-19-ից մահացության ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Երկրում կորոնավիրուսը խլել է 99,300 մարդու կյանք։ ԱՄՆ-ին հաջորդում են Մեծ Բրիտանիան (36,793), Իտալիան (32,785), Իսպանիան (28,752) և Ֆրանսիան (28,367)։ 
ԱՀԿ տվյալներով՝ վերջին 1 օրում աշխարհում վարակակիրների թիվն ավելացել է 101 502-ով։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ