Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների բողոքը կալանքը երկու ամսով երկարացնելու դեմ։ Խաչատրյանը կմնա կալանքի տակ, «Ազատությանը» հայտնել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:

 

Հիշեցնենք, որ շաբաթ օրը դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։

2008-2014-ը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցրած Խաչատրյանն, ըստ փաստաբանների, ունի ողնաշարի և հենաշարժական ապարատի խնդիրներ, մարմնում իմպլանտ է տեղադրված։

Քաղաքականություն

Պատահարներ