Պեսկովը դուրս է գրվել հիվանդանոցից

Երկուշաբթի Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա բուժում էր ստանում կորոնավիրուսից: Պեսկովը հոսպիտալացվել էր մայիսի առաջին կեսին:

«Ճիշտ է»,- ասել է Պեսկովը «ՌԻԱ Նովոստի»-ին՝ պատասխանելով հարցին՝ արդյոք նա դուրս է գրվել հիվանդանոցից:

«Հիվանդանոցից դուրս եմ գրվել: Դեռ կգտնվեմ կարանտինում»,- հայտնել է նա: Պեսկովը հավելել է, որ նախատեսում է աստիճանաբար վերադառնալ աշխատանքի: «Աստիճանաբար կսկսեմ աշխատել տնային ռեժիմում»,- պարզաբանել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Քաղաքականություն

Պատահարներ