Սասունցի Դավիթ կայարանում խախտումներ են հայտանբվերվել

Սասունցի Դավիթ կայարանում երկաթուղային տրանսպորտի գործունեության նկատմամբ, մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են խախտումներ։ Վագոններում հայտնաբերվել են առանց դիմակների և ձեռնոցների ուղևորներ, մինչև նստեցում չի կատարվել ուղևորների ջերմաչափում, որոշ վագոններում բացակայել է ախտահանիչ նյութերը։ Մայիսի 25-ի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ խախտումները շտկվել են՝ բացառությամբ նրա, որ որոշ վագոններում կրկին բացակայել են ախտահանիչ նյութերը։ Տնօրենությունը նշված խախտումը պարտավորվել է վերացնել մեկօրյա ժամանակահատվածում։ 

Քաղաքականություն