Հայ գործընկերոջս հայտարարությունն անհիմն է. Վրաստանի առողջապահության նախարար

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն արձագանքել է Հայաստանի առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանի հայտարարությանը: 

«Հայտարարությունն անհիմն է և որոշ հարցեր է առաջացնում: Մենք բազմիցս հեռախոսազրույց ենք ունեցել այն ժամանակահատվածում, երբ սկսվել էր համավարակը, անցկացրել ենք խորհրդակցություններ և համեմատել մեր երկրների վիճակը: Եթե նա ուներ հարցեր, կարող էր օգտվել այդ միջոցից, և մենք կպատասխանեինք նրա բոլոր հարցերին: Այն, որ Վրաստանի առողջապահության նախարարության ունեցած արդյունքները կասկածի առիթ չունեն, հաստատում են ոչ միայն թվերը, այլև՝ գնահատականը, որը տալիս է հասարակությունը: Ուստի, որոշ կասկածներ են առաջանում և հարցեր, թե ինչն է հիմք հանդիսացել իմ գործընկերոջ կողմից նման հայտարարություն անելու համար»,- հայտարարել է Եկատերինա Տիկարաձեն՝ հավելելով, որ  հարցի վերաբերյալ նախատեսվում է հաղորդակցվել  Հայաստանի առողջապահության նախարարի հետ:

Քաղաքականություն