Պետրոսյանը նախազգուշացում ստացավ ԱԺ-ում դիմակ չկրելու համար

ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը նախազգուշացում ստացավ ԱԺ-ում դիմակ չկրելու համար։

«ԱԺ «Կանոնակարգ օրենքի» համաձայն՝ ԱԺ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի և Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հայտարարվում է նախազգուշացում»,-հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Մի րոպե, մի րոպե»,-դահլիճից արձագանքեց Ուրիխանյանն ու դրեց դիմակը:

Դահլիճը ծիծաղեց: Միրզոյանը սաստեց. «Դահլիճում լռություն, ես պետք է հասկանամ իմ գործողությունները, դնո՞ւմ եք, պարո՛ն Ուրիխանյան, շատ լավ, ուրեմն Գևորգ Պետրոսյանի նկատմամբ հայտարարվում է նախազգուշացում»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ նախազգուշացնելու, ապա դահլիճից դուրս է հրավիրելու դիմակ չկրող պատգամավորներին։

Քաղաքականություն

Պատահարներ