Ես ռիսկի խմբի մարդկանց կոչ եմ անում հնարավորինս քիչ շփվել այլ մարդկանց հետ. նախարար

Ես ռիսկի խմբի մարդկանց կոչ եմ անում հնարավորինս քիչ շփվել այլ մարդկանց հետ: Այս մասին մայիսի 27-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հարցին:

Բացի այդ, նախարարը ռիսկի խմբի մարդկանց հորդորեց հնարավորինս քիչ դուրս գալ փողոց:

«Ես կոչ եմ անում նրանց ընտանիքներին հետեւել տարեց մարդկանց անվտանգությանը»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն տարեցներին կորոնավիրուսից պաշտպանելու համար:

Քաղաքականություն