Եթե կա ախտորոշված 7 հազար դեպք, նշանակում է՝ կա մոտ 14 հազար վարակակիր. վարչապետ

Երկրում կան հազարավոր վարակակիրներ, որոնք նույնիսկ իրենք չգիտեն, որ վարակակիր են: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սովորաբար բացահայտվում է դեպքերի միայն մի մասը, մոտավորապես կեսը:Հետեւաբար, եթե կա ախտորոշված 7 հազար դեպք, նշանակում է՝ կա 14 հազար վարակակիր: Այդ 14 հազարի 90 տոկոսը չգիտի, որ ինքը վարակված է: Դրա համար է, որ դիմակ կրելը պետք է լինի դե ֆակտո պարտադիր: Եթե դե ֆակտո պարտադիր լինելու մեր ուղերձը չընդունվի, մենք հաջորդ քայլով նաեւ դե յուրե պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում: Այսինքն պարտադիր կդարձնենք, որ եթե մարդը մեն մենակ նստած է զբոսայգում եւ 10 կմ շառավղով ոչ մի ուրիշ մարդ չկա, մենք պարտադիր կդարձնենք դիմակ կրելը: Այսինքն եթե կա առանց դիմակի մարդ, նա պետք է տուգանվի:

Մենք դիմակի կրումը պարտադիր կդարձնենք ամեն տեղ, առանց բացառության, անգամ տան մեջ: Սա իհարկե չափազանցություն է, բայց կարող ենք որոշում կայացնել, որ հենց մարդը տնից դուրս եկավ առանց դիմակը, կտուգանվի»,-ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ