ՈՒՂԻՂ. Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 27-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց, որից 27-ը չի զեկուցվում:

Նշենք, որ քանի որ վաղը՝ մայիսի 28-ին ոչ աշխատանքային է, կառավարության նիստը տեղափոխվել է այսօր:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» պետական հիմնարկ ստեղծելու մասին» կառավարության որոշման նախագիծ,

-              «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,

-              Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` 2020-2021 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը հաստատելու մասին,

-              Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները սահմանելու մասին,

-              «ՊրոմՍտրոյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման թույլտվություն տրամադրելու մասին,

-              «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Պետական գույքի կառավարման կոմիտեին վերապահելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ – փուլ 1» - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին»,

-              «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 մլն եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագիրը» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,

Քաղաքականություն

Պատահարներ