Դենդրոպարկի մուտքի մոտ տասնյակ մարդկանց հերթ է գոյացել, չի պահպանվում սոցիալական հեռավորությունը

Չնայած արտակարգ դրության պահանջներին՝ Ստեփանավանի Դենդրոպարկի մուտքի մոտ մարդկանց երկար հերթ է գոյացել։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Կայքում լուսանկարներ են հրապարկվել, որտեղ երեւում է, որ Դենդրոպարկի մուտքի մոտ տասնյակ մարդիկ են խմբվել։ Նրանք հերթում կանգնել իրար կիպ շարքով՝ մեկը մյուսից չպահպանելով սոցիալական հեռավորությունը։ Ոչ բոլորն են, որ դիմակ են կրում։

Քաղաքականություն