Հայաստանը1 մլն-ից ավելի բնակչություն ունեցողների ցանկում ակտիվ հիվանդների թվով թոփ 15-ում է

Worldometers տվյալներով, Հայաստանը 1 մլն-ից ավելի բնակչություն ունեցողների ցանկում ակտիվ հիվանդների թվով թոփ-15-ում է: 1 մլն բնակչի շնչով, կախված Նիդերլանդների ու Մեծ Բրիտանիայի վերջնական դիրքից, ՀՀ-ն զբաղեցնում է 12-14րդ տեղը՝ 1610 ակտիվ հիվանդով։ Նշվում է, որ ցանկում են նաև Կատարը, Քուվեյթը, ԱՄՆ-ը, Բելգիան, Բահրեյնը, Սինգապուրը, Շվեդիան, Չիլին, Բելառուսը, Պերուն։ Հավանաբար, 15-յակի մեջ են նաև Մեծ Բրիտանիան ու Նիդերլանդները: Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 8216-ի, վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 113 է, առողջացել է 3287 պացիենտ։


 

Քաղաքականություն

Պատահարներ