Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել Տանձուտի և Այգեշատի դպրոցներից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ երեկ Արմավիրի մարզի Տանձուտ և Այգեշատ համայնքներ կատարած այցից։

«#ԿառուցենքՀայաստանըՆորովի»,-լուսանկարներին կից գրել է վարչապետը։

Երեկ Աննա Հակոբյանը տեղեկացրել էր, որ այդ համայնքների միջնակարգ դպրոցների մարզադահլիճներն ու սանհանգույցները գտնվում են սարսափելի վիճակում։ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ երեկ մեկնարկել է վերոնշյալ դպրոցների մարզադահլիճների և սանհանգույցների վերանորոգումը։

Քաղաքականություն

Պատահարներ