Վրաստանի կառավարությունը 5 տարվա ընթացքում սուբսիդավորելու է հիպոթեկային վարկերի 4% -ը. Գախարիա

Համաձայն Վրաստանի վարչապետի՝ Գեորգի  Գախարիայի հայտարարության, հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում Վրաստանի կառավարությունը սուբսիդավորելու է հիփոթեքային վարկերի 4% -ը, հայտնում է 1tv.ge-ն: 

 

 «Վրաստանի կառավարությունը 5 տարի ժամկետով կսուբսիդավորի բոլոր այն հիփոթեքային վարկերի 4% -ը, որոնք կնքվելու են մինչև տարեվերջ: Սա կնպաստի, որ այս շրջանում շինարարական շուկայում իրական պահանջարկ ստեղծենք և դրա հետ մեկտեղ օգնենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են բարելավել իրենց կենսապայմանները», - հայտարարել է Գախարիան:

Քաղաքականություն