Միշուստինը ընդլայնել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով տուժած ոլորտների ցանկը՝ դրանում ներառելով նաև ԶԼՄ-ները

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԶԼՄ-ները ներառել է կորոնավիրուսի տարածման հետևանքով տուժած ոլորտների շարքում: Այս մասին գրում է kp.ru-ն։ 

«Լրատվական ոլորտը ներառվել է ռուսական տնտեսության այն ոլորտների մեջ, որոնք առավելապես են տուժել կորոնավիրուսի հետևանքով»,- նշել է Միշուտինը:

Ֆինանսական օժանդակության միջոցներից կարող են օգտվել հրատարակչությունները, թերթերը, ամսագրերը, պարբերականները, հեռուստա և ռադիոընկերությունները, համացանցային պարբերականները, տեղեկատվական գործակալությունները:

Միշուստինը նշել է՝ ներկայում ԶԼՄ-ների դերը հատկապես կարևոր է, քանի որ քաղաքացիները պետք է ստանան օպերատիվ և հավաստի տեղեկություններ երկրում և աշխարհում տեղի ունեցողի մասին:


Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հակաճգնաժամային գործողությունների 10-ից ավելի փաթեթ է ներկայացրել, որոնց մեջ հայաստանայան որեւէ լրատվամիջոց ներառված չէ

Քաղաքականություն

Պատահարներ