New York-ում վերջին մեկ օրում կորոնավիրուսի զոհերի թիվը 67-ի է հասել

ԱՄՆ Նյու Յորք նահանգում մեկ օրում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է ռեկորդային ցածր թվի՝ 67 մարդ, դրանից մեկ օր առաջ մահացել է 74 մարդ, հայտարարել Է նահանգապետ Էնդրյու Կուոմոն, գրում է ria.ru-ն։

Նահանգապետի հաղորդմամբ՝  կորոնավիրուս ախտորոշմամբ 46 մարդ մահացել է հիվանդանցներում, ևս 21 -ը՝ ծերանոցներում:

Ի սկզբանե կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը Նյու Յորքում շատ ավելի վատ էր, քան մյուս նահանգներում։

Ընդհանուր առմամբ նահանգում կորոնավիրուսից մահացել է 24․619 մարդ։

 

Քաղաքականություն