Թրամփը ստորագրել է սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորող հրամանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ստորագրել է սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորող հրամանը: ТАСС-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում տալով Սպիտակ տանը: Ինչպես արդեն հայտնել էինք, ավելի վաղ Twitter-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Թրամփի երկու հաղորդագրություններն ուղեկցվում են հատուկ նշումով՝ բացականչական նշանով և «Ուսումնասիրեք փոստային քվեարկության մասին փաստերը» գրությամբ։ Ոչ հավաստի տեղեկությունների մասին նշումներին ի պատասխան ԱՄՆ նախագահը Twitter-ին մեղադրել է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար։
 

Քաղաքականություն