Վրաստանում հանրային տրանսպորտը վերագործարկվեց․ մուտքը միայն դիմակով և ձեռնոցով պայմանն առկա է

Վրաստանում հանրային տրանսպորտը 2 ամսվա դադարից հետո սկսել է սպասարկել, այս մասին գրում  է Aliq.ge-ն։

 

Այսօրվանից սպասարկում են ինչպես ներքաղաքային, այնպես էլ միջքաղաքային երթուղիները: Մայրաքաղաք Թբիլիսիում մետրոն նույնպես սկսել է աշխատել: Տրանսպորտն ամենօրյա ռեժիմով ախտահանվելու է:

Դիմակ կրելը պարտադիր է՝ տրանսպորտ մտնելու պահից, ուղևորության ողջ ընթացքում: Մետրոյում ոստիկանությունը հետևելու է, որ բոլոր ուղևորները դիմակով լինեն, ավտոբուսներում՝ մոնիթորինգ իրականացնող ընկերության աշխատակիցները:

 

Քաղաքականություն

Պատահարներ