Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 6 միլիոնը. Worldometers

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը։  Ինչպես տեղեկանում ենք Worldometers կայքից՝ ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 6 034 666 դեպք, վարակի զոհերի թիվը հասել է 366 896-ի, բուժվել է 2 661 257 մարդ: Հիվանդների և մահվան դեպքերով առաջին տեղում է ԱՄՆ-ն: Այստեղ գրանցվել է վարակման 1 793 530 դեպք, որից 104 542-ը՝ մահվան ելքով: 

 

Կորոնավիրուսով վարակման թվերով առաջին 5 տեղերը զբաղեցնում են Բրազիլիան՝ վարակման 468 338 դեպք, 27 944-ը՝ մահվան ելքով, Ռուսաստանը՝ 387 623 դեպք, 4374-ը՝ մահվան ելքով, Իսպանիան՝ 285 644 դեպք, 27 121-ը՝ մահվան ելքով և Մեծ Բրիտանիան՝ 271 222 դեպք, 38 161 -ը՝ մահվան ելքով։
 

Քաղաքականություն