Բողոքի ցույցեր և բախումներ ԱՄՆ-ում. աֆրոամերիկացու սպանությունից հետո ցույցեր են անցկացվել երկրի ավելի քան 10 քաղաքներում

ԱՄՆ ավելի քան 10 քաղաքներում զանգվածային ցույցեր են անցկացվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով, որը խեղդամահ էր եղել ոստիկանների կողմից իրականացրած կոշտ ձերբակալության հետևանքով, հայտնում է The Associated Press-ը։

Մինեապոլսի 46-ամյա բնակիչը մահացել էր մայիսի 25-ին՝ այն բանից հետո, երբ 3 ոստիկաններ նրան տապալել էին ասֆալտին, իսկ նրանցից մեկը ծնկով սեղմել էր նրա պարանոցը՝ զրկելով տղամարդուն գիտակցությունից։
 

Ատլանտայում (Ջորջիա նահանգ) ցույցերը վերածվել են ոստիկանների հետ բախումների, ցուցարարներն ուժայինների ուղղությամբ շշեր են նետել։

Օհայո նահանգի Դենվեր և Կոլումբուս քաղաքներում ցուցարարներն արգելափակել են կենտրոնական փողոցների երթևեկությունը։ Ցույցեր են անցկացվել նաև Հյուսթոնում և Դալլասում (Տեխաս), Ֆինիքսում (Արիզոնա), Ալբուկերկեում (Նյու Մեքսիկո), Լոս Անջելեսում (Կալիֆորնիա), Բրուկլինում (Նյու Յորք) և այլ քաղաքներում։

Քաղաքականություն

Պատահարներ