Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է։ Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել։ Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 1,7 տոկոսով։ Շինարարության ոլորտում ևս անկում է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ 21,9 տոկոսով։

Ըստ էության, պատճառը եղել է աշխարհը փոթորկած կորոնավիրուսը, որի հետևանքով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, և այդ օրերին արգելվեց որևէ շինարարության իրականացում։

Արձանագրենք նաև, որ առևտրաշրջանառության ծավալներն են պակասել 8,6 տոկոսով։ Սա ևս արտակարգ դրության հետևանք է, քանի որ մարտ-ապրիլ ամիսներին առևտրի ոլորտի տնտեսվարողները չեն աշխատել, միայն սննդամթերքի սպառման առումով է ակտիվություն եղել»,-գրում է թերթը:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Քաղաքականություն