Կապանի ծեծկռտուքի գործով 2 մեղադրյալ կալանավորվել է. Tert am

Կապանի ծեծկռտուքի գործով մեղադրյալներ Խորեն Միրզոյանին և Լևոն Համբարձումյանին կալանավորել են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
 

«Դատարանի որոշումն անհիմն է, բնականաբար բողոքարկելու ենք»,- ասաց Հովսեփ Սարգսյանը։
 

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անձի առևանգման համար։
 

Մայիսի 24-ին քրեական գործի շրջանակում բերման էր ենթարկվել 3 քաղաքացի, որոնք ձերբակալվել էին, այնուհետև դատարանը նրանց ձերբակալությունները ճանաչել էր ոչ իրավաչափ։

Քաղաքականություն

Պատահարներ