102 տարի առաջ և այսօր. պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Արսեն Թորոսյանը՝ դիմակներ չկրելու կոչեր անող խմբերի մասին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կիսվելով The Guardian բրիտանական պարբերականի նյութերից մեկով: 

 

«Պատմությունը կրկնվելու սովորություն ունի: 102 տարի առաջ, երբ ամբողջ աշխարհում մոլեգնում էր իսպանական գրիպի պանդեմիան, որը 2 տարում սպանեց մոտ 50մլն մարդ, կրկին կային անհատներ և խմբեր, ովքեր դիվերսիա էին անում հանրային առողջության հանդեպ՝ կոչեր անելով չկրել դիմակներ։ Այդպիսի խմբակներից մեկը Հակադիմակային լիգան էր, որ գործում էր ԱՄՆ-ում։
 

Փաստորեն դավադրապաշտամոլությունը 100 տարում շատ քիչ է փոխվել և շատ լավ օգտագործվում է տարբեր ձախողված անձանց կողմից...

Քաղաքականություն