Վրաստանը Հայաստանին տեղական արտադրության 4 հազար բժշկական դիմակ է նվիրել

Վրաստանը Հայաստանին տեղական արտադրության 4 հազար բարձրորակ բժշկական դիմակ է նվիրել, հայտնում է News-Georgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի Գործընկերության հիմնադրամի հաղորդագրությունը:

 

Հայաստան ուղարկված դիմակները New Technologie Impex ձեռնարկության արտադրանքի առաջին խմբաքանակներից է: Ինչպես նշել են կազմակերպությունում, «ի նշան երկար տարիների բարեկամության եւ համագործակցության», Վրաստանի դեսպանի օգնությամբ դիմակներն ուղարկվել են ՀՀ նախագահին եւ առողջապահության նախարարին, ինչպես նաեւ՝ գործարար եւ կառավարական շրջանակների ներկայացուցիչներին:
 

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ նրանց օգնության համար: Հայաստանի պետական ​​շահերի ֆոնդը վրացական արտադրության դիմակները բաժանել է բուժանձնակազմին:

Քաղաքականություն