Աֆղանստանում լրագրողներին տեղափոխող միկրոավտոբուսը պայթել է ականի վրա

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ականի վրա կանգնելու հետևանքով պայթել է տեղի հեռուստաընկերություններից մեկի միկրոավտոբուսը, ինչի հետևանքով մահացել է երկու մարդ, ևս 4-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը` հղում տալով Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարվու Ամինիին: Ամինիի խոսքերով՝ զոհվել են Khurshid TV հեռուստաընկերության վարորդն ու լրագրողը: Դեպքի վայր են ժամանել փորձագետները, կատարվում է հետաքննություն: «Թալիբան» ծայրահեղական շարժումը հերքել է իր ներգրավվածությանն այս հարձակման մեջ: 

 

Քաղաքականություն

Պատահարներ